«Տաշիր Պիցցա»-ում թունավորումների պատճառը նախնական հայտնի են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն: Փորձաքնության համար անհրաժեշտ է 5-ից 7 օր:

Հիշեցնենք, որ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.