«Մեր ու մանուկ պատասխան եք տալու...». Մհեր Արմենիան հայտարարություն է տարածել

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում իրար հաջորդող գրառումներ է կատարել.

«Մեր ու մանուկ պատասխան եք տալու…

Ով երկիրս և ազգս հասցրեց էս օրին, պատասխան է տալու։ Համբերեք…

Հոկտեմբերի 27+Մարտի 1=Նոյեմբերի 9»:

Հիշեցնենք,որ կուսակցությունն իր հիմնադիր համագումարն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 21-ին։ Այն ղեկավարում է երգիչ Մհեր Մեսրոպյանը։ Կուսակցությունը Ազգային ժողովում որևէ քաղաքական ներկայացուցչություն չունի և ներկայումս գործում է որպես արտախորհրդարանական ուժ։

2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո կուսակցությունը հաստատել է, որ 2021 թվականին մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն, ի վերջո, կուսակցությունը չի կարողացել գրանցվել։

Մհեր Մեսրոպյանը հանդիպում է ունեցել «Ռուսաստանին Ընդառաջ» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանի հետ։ Առաջնորդները քննարկել են երկու կողմերի միջև հնարավոր համագործակցությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Մեր ու մանուկ պատասխան եք տալու...». Մհեր Արմենիան հայտարարություն է տարածել