«Տիկի՛ն, եթե այսպես շարունակեք, ոչ միայն ես այլ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ կպահանջի ձեր հրաժարականը...». ԱՎՀԲԻ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը, որ թատրոններ կամ ռեստորաններ այցելելիս պետք է պարտադիր պատվաստված լինել:

Տիկին նախարար՝ Անահիտ Ավանեսյանը ասում է, թե բա թատրոններ կամ ռեստորաններ այցելելիս պետք է պարտադիր պատվաստված լինել. Տիկի՛ն, չեք զգում, որ արդեն բոլոր կարմիր գծերը հատում ե՞ք... Նախ դա ՀՀ Սահմանադրությամբ Ժողովորդավար երկրկում ՀՀ քաղաքացիների նկատմամբ անօրինական է, և երկրորդ՝ Համաձայն 2021 թվականի հունվարի 17-ի ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ԵԽԽՎ) 2361 ԲԱՆԱՁԵՎԻ

(Հայաստանը կողմ է քվեարկել 2361 բանաձևին (ՀՀ ներկայացուցիչ` Հովհաննես Իգիթյան)

7.3. Պատվաստանյութերի կիրառման բարձրացման նպատակով.

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, և որ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ`

քաղաքական,

սոցիալական

կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք ՉԵՆԹԱՐԿՎԻ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով, հետևաբար դուք ոտնձգություն եք կատարում միջազգային բանաձևի հոդվածների կետերի նկատմամբ, եթե չեք վախենում միջազգային դատարանից, ապա, Դուք վախեցեք մարդկանց լուռ խոսքերից, այն խոսքերից, որոնք շուրթերից չեն արտասանվում, բայց հոգում ճչում են: ԵՍ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՄԱՐԴ ԵՄ, ՎԱԽԵՑԵ՛Ք ԱՍՏԾՈՒՑ...

Եթե այսպես շարունակեք, Ո՛չ միայն ես այլ ԺՈՂՈՎՐԱՎԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ կպահանջի ձեր Հրաժարականը: Հիշեցնենք որ, առողջապահության նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք նախընտրում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու փոխարեն թեստավորվել և բացասական պատասխանը ներկայացնել գործատուին, կպարտավորվեն պատասխանը ներկայացնել ոչ թե 14 օրը մեկ, այլ 7:

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ նոր նախագծով ընդունվելու են նաև այլ սահմանափակումներ: Դրանցից են, օրինակ, թատրոններ, ռեստորաններ կամ այլ փակ տարածքներ այցելելիս անձը պետք է պարտադիր պատվաստված լինի:

Ավանեսյանի խոսքով՝ նախագիծը վերջնական հաստատվելուց հետո Կառավարությունն այն կընդունի:

Հարգանքով ՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.