Երևանի մետրոպոլիտենում ախտահանումն իրականացվում է ամեն օր

Երևանի մետրոպոլիտենում ախտահանումն իրականացվում է ամեն օր, հերթափոխից հետո։

Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից։

Ախտահանված վագոնները յուրաքանչյուր հաջորդ օրն առավոտյան արդեն պատրաստ են շահագործման։
Վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութերով սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները:

Ստորգետնյա քաղաքի մուտքը դիմակով է և ժետոնով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.