Դեսպանությունը՝ ԱՄՆ մեկնող օտարերկրացիներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։

⏩Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։

⏩Մանրամասն տեղեկությունների համար տես՝ travel.state.gov։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.