Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ներկայացնում է Փաստաթղթեր 1920-թ.-ին Հայաստանի հողային տարածքը Ադրբեջանին փոխանցելու մեկ օրինակ

Բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը հրապարակել է փաստաթղթեր և գրել 1920-թ.-ին Հայաստանի հողային տարածքը Ադրբեջանին փոխանցելու մեկ օրինակ.

1920-ական թվականներին Ադրբեջանը ծրագրում էր իր և Հայաստանի միջև ստեղծել Կամիր Քրդստան նահանգը: Հաճախ պատճառաբանելով, որ քրդերը խաշնարած են և որխարը կարիք ունի արոտավայրերի, նրանք Հայաստանից արոտավայրեր էին պահանջում: Ի վերջո, այս նպատակին հասնելու համար, նրանք Հայաստանի հողերից պոկեցին տարածքներ, սատարվելով ԽՍՀՄ գերագույն մարմինների կողմից:

 

Սրանցից վառ օրինակը Ալ Լճերի և Բասարգեչարի շրջանն է, որտեղ շուրջ 200 քառ կիլոմետր փոխանցվել է Ադրբեջանին, առանց հետևելու պետական կարգին և մարդկային իրավունքների պաշտպանմանը:

• Տեղացիները տեսնելով, որ իրենց դաշտերը, արոտավայրերը և աղբյուրները տրվել են ուրիշի, 1930 թ. նոյեմբերի 12-ին նամակ են հղել ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄ-ին բnղnքելnվ և իրավիճակի վերանայման խնդարքով: Տես այս նամակի պատճենը #1 փաստաթղթում:

 

 

• Դեկտեմբերի 17-ին Հայ Կենտգործկոմի նախագահության նիստ 51-ի որոշումով պատասխան է ստացվում, ուր նշված է ՛՛որոշումը տրված է և գործը սպառված՛՛: Տես նամակի պատճենը #2 փաստաթղթում:

 

 

• Քարտեզ #3 փաստաթղթի վար կարելի տեսնել փոխանցված հողամասի սահմանները և դրանց նոր տեղադրումը:
Ահա ինչպես Խորհրդային իշխանությունների օրոք Հայաստանի հողամասերը հանձնվել Ադրբեջանին և դրանց քարտեզները դելիմիտացվել ու պաշտոնականցվել: Եթե այսօր էլ նման որոշումը թողնվի Ռուսաստանին, ապա նրանք հավանաբար նոր դելիմիտացիան նույնպես կկատարեն հենց այդ սկզբունքով:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.