Նոր վտանգավոր վիրուս կարող է հայտնվել, որը հնարավոր չի լինի զսպել. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը չի հաջողվի զսպել, փոխանցում է РИА Новости գործակալությունը: «Կենսաբանական տեսանկյունից կասկած չի հարուցում այն, որ ինչ-որ պահի կհայտնվի մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի զսպել»,- ասել է Գեբրեյեսուսը: Գեբրեյեսուսը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է դասեր քաղել ներկայիս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար: ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է նոր ԱՀԿ նոր ֆինանսական մեխանիզմով, համավարակների դեմ արդյունավետ պայքարի համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.