Քսանյակի երկրները որոշել են ավելի շատ հարկել մեծ կորպորացիաներին

Մեծ քսանյակի երկրները համաձայնության են եկել խոշոր կորպորացիաների համար հարկի նվազագույն դրույքաչափ սահմանելու մասին, որը կկազմի 15 տոկոս: Այս մասին հայտնում է BBC-ն: Այս քայլով քսանյակի երկրներն ուզում են հասնել նրան, որ վերազգային ընկերություններն ավելի շատ հարկեր վճարեն, այլ ոչ թե եկամուտները հայտարարագրեն օֆշորներում:

Հռոմում G20-ի գագաթնաժողովին մասնակցող բոլոր ղեկավարները համաձայնություն են տվել առաջարկին:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի գնահատմամբ, համաձայնությունը պատմական կդառնա համաշխարհային տնտեսության համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.