Ով է Համբիկ Սասունյանը և ինչու էր նա ցմահ դատապարտվել

armdaily.am-ը գրում է․ «Հայոց Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ, 1963 թվականին ծնված Համբիկ Սասունյանը 1982 թվականի հունվարի 28֊ին` առավոտյան 9։40֊ի սահմաններում Լոս֊Անջելեսի փողոցներից մեկում գնդակահարեց Թուրիքայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը արարքը որակավորեց ահաբեկչություն։

Աշխարհում արդեն երկրորդ անգամ բոլորը խոսում էին հայկական հարցի ու հայոց ցեղասպանության մասին (առաջինը Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում Թուրքական դեապանատան պայթեցումն էր, ակտը հայտնի է Լիսբոն 5 անունով)։

 

ԱՄՆ դատարանը Համբիկ Սասունյանին դատապարտեց ցմահ ազատազրկման, առանց բողոքարկելու իրավունքի` հաստատելով, որ արարքը վրեժ էր Օսմանյանի Թուրքիայից, հայերի համատարած ջարդերի համար։

38 տարվա ազատազրկման ընթացքում ԱՄՆ դատարանը երկու անգամ մերժել է Սասունյանին վաղաժամ ազատ արձակելու մասին հայցը»։

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.