Աշխարհի առաջատար տերությունների միջև անվստահությունը հասել է վտ шնգшվnր մակարդակի . ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհի առաջատար տերությունների, այդ թվում՝ G20-ի անդամների միջև անվստահությունը հասել է վտ-шնգшվnր մակարդակի։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Հռոմում G20-ի գագաթնաժողովին ընդառաջ, հաղորդում է «1լուրեր»-ը հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

 

«Մենք տեսնում ենք անվստահության վտ-шնգшվnր մակարդակ աշխարհի խոշոր տերությունների, զարգացած և զարգացող երկրների միջև: Հետևաբար, G20-ի գագաթնաժողովի գլխավոր նպատակը պետք է լինի վստահության վերականգնումը: Դա կարելի է անել անարդարության, անհավասարության և աշխարհաքաղաքական հակասությունների մեջ արմատացած անվստահությունը վերացնելու միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը կոչ է արել G20-ի երկրներին հաղթահարել անվստահությունը երեք հիմնական «ճակատներում»՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդար բաշխում աշխարհի բոլոր երկրների միջև, պայքար կլիմայի փոփոխության դեմ և համաշխարհային ռեսուրսների բաշխում՝ հաշվի առնելով բոլոր երկրների, հատկապես զարգացող երկրների շահերը։ G20-ի երկրների ղեկավարների հանդիպումները կկայանան հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ Հռոմում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.