Մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար․ Արմեն Գրիգորյան

«Ընդհանուր առմամբ մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետներին։

Նա նշեց, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցը պարբերաբար քննարկում են ռուս գործընկերների հետ։ «Ին՞չն է մեզ այդպիսի ենթադրության հիմք տալիս, այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավորություն ենք տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առավել երկար կմնան»,- ասաց նա։ Ըստ Գրիգորյանի՝ այս պահին քննարկվում է, որպեսզի անվտանգության հարցը համատեղ լուծվի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.