«Լոքդաունի չենք գնա, կխստացվեն դիմակներ կրելու կանոնները, միգուցե բաց տարածքներում դիմակ կրելը դառնա պարտադիր…». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնովիրուսային իրավիճակին, ասաց՝ ՀՀ-ն չի գնալու լոքդաունի. «Խստացվելու են դիմակներ կրելու կանոնները, և չի բացառվում, որ մենք գնանք բաց տարածքներում համընդհանուր դիմակներ դնելու կանոններին: Երբ կա դիմակ դնելու համընդհանուր պարտադրանք, ավելի լավ է վերահսկում իրականացնել»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ ցանկանում եմ կիսվել անձնական փորձով. «Բանավեճ կա, թե ինչքանով է պատվաստանյութն էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ: Ես ցանկանում եմ մեր ընտանիքի օրինակով մի իրավիճակ ներկայացնել: Ես նախկինում ասել էի՝ մեր ընտանիքի անդամներից ավագները, բացի երկու երեխաներից, բոլորս պատվաստվել ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, ինչի մասին մենք իմացանք 1 շաբաթ անց և, բնականաբար, մենք իր հետ ամենօրյա շփում ենք ունեցել, բայց մեզանից ոչ ոք չի վարակվել կորոնավիրուսով, չնայած պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում, որ այլևս չես վարակվի: Ընդ որում, մեր ընտանիքի անդամներով տարբեր պատվաստանյութերով ենք պատվաստված»,- նշեց վարչապետը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.