Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցի, հայտարարեց. «Տարբեր վերսիաներով, որ նույն հարցը տալիս եք, ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ ի՞նչ եք ուզում պարզել:
Հարյուր անգամ հարցրել եք, հարյուր անգամ պատասխանել ենք:
Դուք էլ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում, բայց տպավորություն եք ստեղծում, որ նենց խորհրդավոր տեղեկությունների եք տիրապետում: Բան ունեք ասելու, ունե՞ք տեղեկություն՝ բացահայտեք:
Ո՞ւր ա էն 5 մլրդ-անոցը, էս խի՞ չի գալիս նիստերի»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Պետք լինի՝ կապացուցենք էլ, որ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք: Էդ խորհրդավոր հարցերը՝ իսկ էդ մոմենտին Հանրապետության հրապարակով դեղին Ժիգուլի անցա՞վ, թե՞ չանցավ:
Իսկ էդ ժամանակ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն դոլար փող կար, դրամո՞վ էր, թե՞ եվրոյով. կարա՞ք պատասխանեք էս հարցին, իսկ դա ազնի՞վ եղանակով էր աշխատել, թե՞ գողացել էր բանակից, իսկ որդիների հաշիվների՞ն»: