ԱՄՆ-ը պարզաբանումներ է պահանջում Էրդողանից , երեկ արված հայտարարության համար

Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի անցանկալի անձ հաւյտարարելու վերաբերյալ:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նշեննք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, հայտարարել անցանկալի անձ։

10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Քավալային։

Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր այս երկրների դեսպանների կոչը և նրանց հիշեցրել դիվանագիտական ​​հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի պահպանման անհրաժեշտության մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.