Քիմ Քարդաշյանը տոնում է իր 41-ամյակը. (ՖՈՏՈ)

Քիմ Քարդաշյանը տոնում է իր 41-ամյակը։ Նրա հարազատներն ու մտերիմները, ընկերներից շատերն արդեն հասցրել են շնորհավորել նրան։ Առաջիններից մեկը շնորհավորել է Քիմի 42-ամյա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը։ Նա հրապարակել է լուսանկարներ Քիմի հետ, որոնք արվել են նաեւ տարբեր տարիներին։ Նա նաեւ կարճ տեսանյութ է հրապարակել, որում Քիմի հետ է, շատ փոքր տարիքում։

Ընտանեկան այդ ջերմ կադրերի հեղինակը քույրերի հանգուցյալ հայրն էր՝ Ռոբերտ Քարդաշյանը։ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները նույնպես իր ինստագրամում կիսվել է մի շարք արխիվային լուսանկարներով իր դստեր ծննդյան օրվա առիթով։ Այդ կադրերում Քիմը դեռ բոլորովին երեխա է, կա նաեւ նկար, որտեղ Քիմն արդեն դեռահաս է։ Կան նաեւ նկարներ Քիմի Հայաստան կատարած այցից, եւ տրոպիկական կղզուց՝ անցյալ տարվա տարեդարձի օրվանից հրապարակված նկարներ։

Քրիս Ջենները նաեւ շնորհավորական տեքստ է գրել, որում նշել է, որ դժվարությամբ կարելի է հաշտվել այն բանի հետ, որ ժամանակն այդքան արագ է անցնում եւ նկատել է, որ Քիմը գտնվում է իր ուժերի ծաղկման շրջանում, ունի չորս երեխա եւ հիանալի է անցկացնում իր կյանքը, որը լի է այնպիսի զարմանահրաշ բաներով, որոնք սիրում են անել նրանք իրենց ընտանիքով։ Քրիս Ջենները նաեւ ասել է, որ Քիմը գտնվում է մշտական շարժման մեջ, ինչ որ բան է անում եղբոր, մոր քույրերի համար, նաեւ գովել է նրան որպես մայր, դուստր եւ քույր, մորաքույր եւ ինքնավստահ անձ։ Քարդաշյանին շնորհավորել են նաեւ Դոնաթելլա Վերսաչեն, Ռիկարդո Տիշին եւ այլոք։

Քիմի կրտսեր քույրերը՝ Քլոյեն եւ Քայլին դեռ չեն հասցրել։ Չի շնորհավորել նաեւ Քանյե Ուեսթը, ով հիմա ամուսնալուծության գործընթացի մեջ է Քիմի հետ։ Հնարավոր է, որ հանրայնորեն նա դա չանի, քանի որ նույնիսկ ամուսնալուծվելիս նախկին զույգը որոշել է պահպանել ջերմ հարաբերությունները։ Շատերը նաեւ ասում են, որ զույգը կարող է եւ վերամիավորվել։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.