Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ. Պուտին

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախ՝ ես պետք է հարգանքի տուրք մատուցեմ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան շատ պատասխանատու որոշում կայացնել»,- նշել է ՌԴ նախագահը։

 

«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունները։

Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղության առավելությունները»,- նշել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող իրավիճակն` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.