«Ո՞վ եք դուք...» . Էրդողանը սպառնացել է «վտարել» Թուրքիայից ԱՄՆ -ի , Ֆրանսիայի , Գերմանիայի և ևս 7 երկրի դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը uպառնացել է երկրից վտարել 10 երկրի դեսպաններին, այդ թվում ՝ ԱՄՆ -ի, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:

«Ինչու՞ են այս 10 դեսպանները նման հայտարարություններ անում:

 

Ես ասել եմ մեր ԱԳՆ -ին, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու շքեղություն թույլ տալ չենք կարող: Ձեր գործն է՞ դաս տալ Թուրքիային: Ո՞վ եք դու, հեռու մնացեք Քավալայից:

Դուք մարդաuպաններին, ահաբեկիչներին ու ավազակներին թողնու՞մ եք ձեր սեփական երկիր: Նրանք միշտ պատասխանում են՝ «դատարանն անկախ է»։

Այսինքն ՝ ձեր դшտшրшնն անկախ է, իսկ մերը կախյա՞լ է: Մեր դատարանն անկախության լավագույն օրինակն է.», — լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ -ի դիվանագիտական գերատեսչությունները կոչ էին արել ազատ шրձшկել հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, թուրք գործարար Օսման Քավալային:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.