Ինչպես արդեն հայտնել ենք քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Երևանի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները։
Դեպքի վայրում հավաքված ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։
MediaHub.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ոստիկանը բռունցքներով հարվածում քաղաքացուն։