ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ ադրբեջանական մամուլի ֆավորիտ․ադրբեջանցիները հրճվում են նրա՝ «մենք այլևս պետություն չունենք» գրառմամբ

Ադրբեջանական մամուլը ջանասիրաբար քննարկում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի վերջին «փառահեղ» գրառումը, որտեղ նա նշում է․ «Մենք այլեւս պետություն չունենք․․․Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլեւս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ»։

Ադրբեջանական Day.az կայքը ծավալուն հոդված է հրապարակել նվիրված Աշոտյանի այս գրառմանը, որտեղ հեղինակը հրճվանքով գրում է․ «Լավ է ուշ քան երբեք. այլ կերպ չենք կարող մեկնաբանել սոցցանցում տարածված Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հիստերիկ գրառումը»:

Հոդվածի հեղինակը մեջբերելով Աշոտյանի խոսքերը, նշելում է, որ նա խոստովանել է, որ «Հայաստանը քաղաքական թյուրիմացություն է՝ ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-ի եւ Australia-ի արանքում»։

 

«Չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ է կատարվել այդ օրը, երբ գրվել է այս գրառումը, բայց Արմենը ճանաչում է այն ամենը, ինչի մասին ՀՀ-ն միշտ գերադասում էր լռել և փորձում էին հերքել», — գրել է հոդվածի հեղինակը։

Աշոտյանն իր գրառման մեջ նշել էր․ «Հայերը այլեւս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաեւ Կարմիր գրքում»։ Ադրբեջանցի լրագրողն այս հատվածը մեջբերելով գրել է․ «սա հազվագյուտ դեպքերից է, երբ չի կարելի չհամաձայնել այս «հռետորի» հետ»:

«Արմենն ամենևին էլ հիմար չէ, թեև մանիպուլյացիաների մեծ սիրահար է։ Ի վերջո, նա վաղուց է ամեն ինչ միտումնավոր պարզեցնում՝ փորձելով Հայաստանի բոլոր դժբախտությունները բարդել ներկայիս ղեկավարության վրա, որը, հիշեցնեմ, տապալել է նրա «շեֆին»՝ ՀՀԿ ղեկավար և ՀՀ երրորդ նախագահ Սերժիկ Սարգսյանին», — գրում է հեղինակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ ադրբեջանական մամուլի ֆավորիտ․ադրբեջանցիները հրճվում են նրա՝ «մենք այլևս պետություն չունենք» գրառմամբ