«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը...»․ Փաշինյան

Ռուսաստանը ոչ միայն առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր Հայաստանի տնտեսության մեջ, այսօր Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Շեշտելով, որ 2019 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ, Փաշինյանը տեղեկացրել է՝ Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի Հայաստանում ենթակառույցների զարգացման գործում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.