ԱՄՆ-ի նվաստացնող ժեստը Էրդողանին

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ գերժամանակակից Ֆ-35 ամերիկյան կnր-ծшնիչների արտադրության ծրագրից Անկարայի հեռացումից հետո Վաշինգտոնը Թուրքիային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության Ֆ-16 կnրծшնիչներ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Խոսքը 1,4 մլրդ դոլարի մասին է, որը մենք վճարել ենք Ֆ-35-ի համար: Վաշինգտոնը, ի պատասխան այդ վճարման, մեզ նմանատիպ առաջարկ է արել: Մենք էլ նրանց ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք մեր երկիրը պաշտպանելու համար: Մենք երկխոսության մեջ ենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը»,-ասել է Էրդողանը :

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 Ֆ-16 կnր-ծшնիչների ձեռքբերման, ինչպես նաև իր կողմից շահագործվող 80 Ֆ-16-ների արդիականացման խնդրանքով:

 

Տեղեկացնենք, որ Թուրքիան կnրծшնիչները հիմնականում օգտագործում է քուրդ զի-նյшլների դեմ, որոնց համարում է шհшբեկիչներ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.