«Տղերք, որպես պատգամ` հների սխալներից զերծ մնացեք, մի գործեք՝ ՀՀՇ֊ի սխալները...». Կոռնիձորի Արո

Մենք չափսոսեցինք մեր ողջ կյանքը հանուն հայրենիքի, չափսոսեցինք ու ետ չկանգնեցինք, երբ մեզ հալածեցին մեր ողջ կյանքում, խլեցին մեր պատիվն ու արած գործը։Ոչնչի առաջ կանգ չառանք փրկելու և պաշտպանելու պետականությունը։ Արեցինք հանուն ազգի ու ապագայի, երկար, շատ երկար կրեցինք զրկանքներ այն դեպքում, երբ շատ երկար մեզ մեր ապրած կյանքից զրկողները քանդեցին ու ավիրեցին մեր ստեղծածը։ Պատիվը սա է, երբ ապրածդ զրկանքները նույնիսկ պատվով ես կրում, քանի որ քո ետևից', որպես անարդար, հայհոյող չկա, քեզ սխալի վրա բռնող չկա, իսկ ում է պետք կյանքդ, թեկուզ միլիարդների մեջ, երբ ազգդ, ժողովուրդդ մերժում է քեզ որպես չարիք։

Գոնե սովորեիք մեզանից` այս երկար ու ձիգ տարիներին ապրել մարդավայել ու արժանապատիվ։ Բայց արդեն ուշ է, դա չգիտակցեցիք, երբ երկիրը հասցրիք այս օրվան։ Ու դեռ խոսելու իրավունք ունե՞ք։

Տղերք, որպես պատգամ` հների սխալներից զերծ մնացեք, որ մեր գործը ծառայի ազգին ու պետությանը։ Մի գործեք ՀՀՇ֊ի սխալները։ Մտածեք գործելուց առաջ, մենք ոչնչի առաջ կանգ չառանք` աղետից խուսափելու համար, երկրորդ հնարավորություն մի ստեղծեք։

Մենք չենք պայքարել, երկիր ստեղծել, որ ուրիշները վայելեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոռնի Ձոր Կամավորական համահավաք վաշտի հրամանատար՝ Արա Վարուժանի Խուդավերդյանը նույն ինքը՝ Կոռնիձորի Արոն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.