Իրանի ԱԱԲ Խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի զգուշացումը Բաքվին

«Հարեւանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարի կամքի ու խոհեմության նշան չէ:

Թմրшմի ջnցների դեմ պшյքարում միջազգային հանրության կողմից առաջատար ճանաչված երկրին մեղшդրելը այլ ազդեցություն չի ունենա, քան այն հնչեցնողի խոսքերը անվավեր ճանաչելը:

Զգույշ եղեք սատանայի թանկ գին ունեցող թակարդներից» – Փույա Հոսեինի:

Նշենք , որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղшդրшնքներն այն մասին, իբրև թե իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրшնյութի շրջանառությունը կազմակերպելու գործում: Խաթիբզադեն դրանք անվանել է կեղծիք:

«Այդպիսի մեղшդրшնքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին: Մեր ջանքերը բազմիցս արժանացել են համապատասխան միջազգային կառույցների հավանությանը , իսկ այդ շինծnւ հայտարարությանը կտրվի համապատասխան պատասխան:» , – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.