«По-моему, сам опыт — это уже опыт... Ձեր պես «բարեկամ» ունենալն ավելի վատ ա, քան...». Արսեն Սարգսյան

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է  ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ասում է. թե բա, «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը». Պուտինը՝ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

 

Հ.Գ. Ռուսերեն երկու բառով պատասխանեմ հետո երկար անրադառնամ. По-твоему, фиаско — это опыт?

— По-моему, сам опыт — это уже опыт

 

Հ.Գ. Ձեր պես «բարեկամ» ունենալն ավելի վատ ա, քան վատ բարեկամ ունենալը: Բոլշևիկները և դաշնակները 100 տարուց ի վեր յուրաքանչյուր գնով փորձեցին սրբագրել ցարական Ռուսաստանի և սովետի հանցագործությունները հայերի հանդեպ, ինչպես նաև 5-րդ ռուսական շարասյունը, բայց չի ստացվելու «տղերք», եթե յոթանասուն տարուց ավել ձեր տեսակը չկարողացավ հայության ուղեղում ջնջել բոլշևիկների հանցանքները, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Սա անհատների պայքար չէ, սա շատ գլոբալ, արժեհամակարգային, համակարգային պայքար է: Ձեր տեսակի նախկին ավելի հզոր տերերը, Լենինն և Ստալինը ստակեցին աշխարհը չզգաց: Ռուսական և Օսմանյան կայսրությունները, հետո Սովետը քանդվեցին, աշխարհը չզգաց: Այո դժվար իրավիճակ է, այո Հայ ազգը Մեծ Եղեռն է տեսել, Ցեղասպանություն, Երկրաշարժ, պատերազմ, Մեծ Ցավ ու վիշտ է տեսել, բայց լավ իմացե՛ք, Հայ ազգը կա և կլինի և Լինելու է... Հզոր ազգ ենք, անկրկնելի հզոր ժողովուրդ ենք:  

 

Հիշեցնենք, որ  ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ արդեն վերադարձել են իրենց տները, այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների այսօրվա խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր։ Իրենց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսաապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց Պուտինը։

ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` հիշեցրեց ռուսական հայտնի ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։

ՌԴ նախագահը հավելեց, որ Անկախ պետությունների համագործակցության երկրների կարեւորագույն դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.