«ՌԴ-ում՝ դուք լինելով Քալանթարյանների ընտանիքից քանի՞ ՀԱՅԿԱԿԱՆ դպրոց եք բացել...». Արսեն Սարգսյան

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյանը արձագանքել է  Սերգեյ Լավրովի հայտարարությանը 

Ա՛յ բալամ, դուք լինելով Քալանթարյանների նույն ընտանիքից ձեր ողջ գիտակցական կյանքում գրական ՀԱՅԵՐԵՆ խոսել կամ գրել գիտե՞ք, հիմա եկել ումից, ինչ ե՞ք պահանջում... Կամ Ռուսաստանում Քալանթարյանների նույն ընտանիքի պատվին քանի Հայկական դպրոց ե՞ք բացել, Հը՞ն...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Նորից կրկնում եմ ՀՀ-ում պաշտոնական լեզուն մեկն է, ու դա ՀԱՅԵՐԵՆՆ է, դրանից դուրս, ով ինչ լեզու ուզում է, թող սովորի, մնացած պնդումները բացարձակ հիմարություն են։ Ռուսաց լեզվի գործածությունը աշխարհում գնալով նվազում է, ի՞նչ կարիք կա պետական լեզու դարձնել մի լեզու,որի շփման աշխարհագրությունը գնալով փոքրանում է։ 

Հիշեցնենք որ,  Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների յոթերորդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը նշել է, որ Տաջիկստանում շուտով կբացվի հինգ ռուսական դպրոց:

«Այժմ նման ծրագիր է նախապատրաստվում Ուզբեկստանի համար: Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», ասել է ռուս նախարարը:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.