Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ․ Լավրով

Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների յոթերորդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը նշել է, որ Տաջիկստանում շուտով կբացվի հինգ ռուսական դպրոց:

«Այժմ նման ծրագիր է նախապատրաստվում Ուզբեկստանի համար: Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում», ասել է ռուս նախարարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.