Գարեգի Բ-ից պահանջում ենք ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ խոսել բաց տեքստով. ի՞նչ է նշանակում այս ամենը

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ Հայտարարություն է տարածել. 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ-ից պահանջում եմ անհապաղ մանրամասն բացահայտ խոսել թե ի՞նչ է նշանակում այս ամենը և ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ խոսել բաց տեքստով: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Հիմա հարց. ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ-ից բացատրություն տա առայն մասին թե ի՞նչ է նշանակում այս ամենը: Հիշեցնենք, որ ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում թեմ ստեղծել։ Այս որոշումը կայացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչին։ Հոկտեմբերի 15-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում կհիմնվի ՌՈՒԵ Երևանյան-հայկական թեմը, եպիոսկոպոսի նստավայրը Երևանում է լինելու, ասվում է հաղորդագրության մեջ։

Գարեգին Բ-ն Կիրիլի հետ հանդիպմանն ափսոսանք էր հայտնել, որ այդ հարցի լուծումը ձգձգվում է, բայց հույս էր հայտնել, որ շուտով ՌՈՒԵ-ն ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի Հայաստանում։ Կաթողիկոսի հույսն, ինչպես տեսնում ենք, արագ իրագործվեց։

Արցախում հայկական ժառանգության ոչնչացման, Հայաստանի դեմ կրոնական, քաղաքակրթական պատերազմի առաջամարտիկ Մոսկվայի պատրիարքարանն այսպիսով ներկայություն է հաստատում Երեւանում։ Մոսկվան ընդլայնում է այդ պատերազմը Հայաստանի ռուսաֆիկացման ընթացքն արագացնելով․ ՌԴ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների միջոցով մարզերում ռուսերենի արագացված ուսուցմանն ավելանում է ռուսական դպրոցներ բացելու պահանջը, որին, ըստ Լավրովի, ՀՀ ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել։

 

Հարգանքով «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.