Հաագայի դատարանը սկսել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Հայաստանի պահանջի հարցով Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու լսումները

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Լսումները կայանալու են հոկտեմբերի 14-15-ը:

Հայաստանի կողմից լսումների համար կազմավորվել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.