Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկումներ անցկացնել ԱՊՀ գագաթնաժողովի նախաշեմին, որը կանցկացվի հոկտեմբերի 15 -ին Մինսկում:
«Մենք մշտական կապի մեջ ենք հեռախոսով, իհարկե, անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են` ցանկալի արդյունքի հասնելու համար: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Մենք կխոսենք պաշտոնական և ոչ ֆորմալ պայմաններում, միասին կճաշենք, քննարկել ընթացիկ հարցերը»,-նշել է Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի մասին:
«Սա այս տարվա մեր չորրորդ հանդիպումն է: Առաջին հերթին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա այցելելու հրավերի համար: Նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի և մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության փոխըմբռնման մասին», – ասել է նաև ու խոսելով Արցախի մասին ևս մեկ անգամ նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։