Իրանն ուշացումով, բայց հասկացել է, թե ինչի են ձգտում թուրքերը

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը գրում է.

«Հայաստանը, որպեսզի հետագայում միջազգային սյուբեկտ դառնա, միակ երաշխիք Իրանի հետ սահմանը պահպանելն է։ Ամեն գնով պետք է թույլ չտալ, որ կառուցվի թուրքերի ցանկալի միջանցքը՝ ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի ու ոչ էլ այլ երկրների, առավել եւս Թուրքերի, վերահսկողության տակ։

Չшրիքի նավազագույնը դա ավտոմայրուղի կառուցելն է, այն էլ միայն ու միայն Հայաստանի վերահսկողության ներքո, որպես տարանցիկ ճանապարհ։

Իրանն ուշացումով, բայց հասկացել է, թե ինչի են ձգտում թուրքերը, դա են վկայում վերջին զnրшվшրժnւթյnւնները, հետեւաբար հաշվի առնելով, որ Հնդկաստանի շահերն էլ համընկնում են Իրանի ու Հայաստանի շահերին, առավել եւս որ Վրաստանն էլ է հետաքրքրված Իրան-Հայաստան- Վրաստան մայրուղու կառուցմաբ, ուստի պետք է օր առաջ լուրջ բանակցություններ սկսել այս ուղղությամբ։ Դա չի հակասում Ռուսաստանի շահերին, եթե այլ հարցերով թուրքերի հետ պայմանավորվածություն չունեն։»,- գրում է Էմմա Բեգիջանյանը:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.