Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ. օրը նշանակված է

Հոկտեմբերի 12 -ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նույն օրը նախատեսվում է նաև պետության ղեկավարի հանդիպումը Կրեմլում՝ Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ։

Հաղորդում է ՌՒԱ Նովոստին

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12 -ին Կրեմլում հանդիպելու է VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:

«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են երկրի համար գերակա նշանակության․․

Նույն օրը կկայանա Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը»,-ասել է Պեսկովը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.