Բասկերի երկրի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.