Տպել այս բանաձևը՝ ԵԽԽՎ-ի, տեսչական մարմնի այցելության ժամանակ բարձրաձայն կարդալ նրանց համար

Չեմ ցանկանում խոսել երեկվա ելույթից բացարձակ, և ուզում եմ խոսեմ այն օրենքից բարձրագույն միջազգային ԵԽԽՎ հունվարին Հայաստանը, որ կողմ է քվեարկել։

Այսպես՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վերհաժողովը (ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ին ընդունվել է 2361 բանաձևը, որի 7.3.1 և 7.3.2 կետերում անկախ իրենց պաշտոնի, հատուկ «պաթոլիկների» համար նշված է հետևյալը՝

Պետությունը պարտավոր է՝

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և ոչ ոքի չեն կարող պարտադրել պատվաստվել ` քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք չենթարկվի խտրական վերաբերմունքի ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով:

Այլ կերպ ասած, ոչ մի տգետ, անկախ իր զբաղեցրած պաշտոնի չի կարող ստիպել քաղաքացուն պատվաստվել, առավել ևս ոչ ոք իր դիրքից և կրկին անկախ իր զբաղեցրած պաշտոնից չի կարող չպատվաստված քաղաքացուն ենթարկել խտրականության , այն է ստիպել 14 օրը մեկ թեսթ հանձնել, կամ հեռացնել աշխատանքից, այդ հիմքով տուգանել գործատուին կամ չպատվաստված քաղաքացու քովիդի դեմ բուժումը դարձնել վճարովի:

(ԵԽԽՎ) 2021 թվականի հունվարի 17-ի 2361 բանաձևին կարող էք ծանոթանալ https://rm.coe.int/0900001680a17e3b հղումով, էջ 37-57: Խորհուրդ եմ տալիս գործատուներին և աշխատակիցներին տպել այս բանաձևը և պարտադրել ստիպող ցանկացած տեսչական մարմնի այցելության ժամանակ բարձրաձայն կարդալ նրանց համար և բացատրել, որ այս բանաձևը ունի ավելի բարձր իրավաբանական ուժ քան՝ ՀՀ օրենքները, ԱՆ իրավաբան նախարարի հրամանը։

Միայն այս բանաձևը բավական է, որ ցանկացած դատարան անվավեր ճանաչի պատվաստելուն չհարկադրելու հիմքով գործատուին տուգանելու մասին տեսչական մարմնի ապօրինի վարչական ակտը, կամ գործատուի չպատվաստված լինելու հիմքով անձին աշխատանքից ազատելու որոշումը:

Հ.Գ Ես չեմ քարոզում պատվաստվել թե ոչ, ես հայտարարում եմ, որ մարդ ինքը պետք է դա որոշի և ոչ ոք ցանկացած պաշտոնի զբաղեցրած մարդ չի կարող դա պարտադրել ՀՀ քաղաքացուն։

Հ.Գ. Աստված պահապան իմ հայ ազգին և սիրելի ժողովուրդ հիշեք ոչ ոք իրավունք չունի հակառակ ձեր կամքին որևէ բան պարտադրել, և վերջում ուզում եմ ասել Աստված մութը և բռնությունը չի սիրում, Աստված դատաստան բոլորին։

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.