Դեսպան Թրեյսին Աշտարակի ԲԿ-ում մասնակցել է ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը

Դեսպան Թրեյսին Աշտարակի բժշկական կենտրոնում Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ միասին մասնակցեց ռենտգեն սարքավորման նվիրաբերության արարողությանը։ Այս սարքավորման տրամադրումը և Միացյալ Նահանգներից կամավորական հիմունքներով ժամանած բժշկական պատվիրակության այցը վկայում են հայ և ամերիկացի ժողովուրդների սերտ կապերի մասին և ընդգծում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.