«Ստեղից գնում ենք Արցախ․ կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար...»․ հադրութցի տղամարդ

mamul.am-ը գրում է.  Հադրութից տեղահանված բնակիչներին ընդունել է Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը։ Քքննարկել են գումարների հետ կապված հարցերը, Կառավարությունից վստահեցրել են, որ խնդիրը մոտ օրերի ընթացքում լուծում կստանա, սակայն հադրութեցիները նշում են, որ պատասպխանն իրենց չի գոհաց րել։

 

«Եթե ոչ մի կոնկրետ բան չկա, հենց հիմա ստեղից մեր ժողովրդին հավաքում ենք, գնում ենք Արցախի շտաբ, ասում ենք՝ եկել ենք մեր բնակարանների վարձերի հետևից»,- քիչ առաջ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ստեղ հավաքվածներից սաղի տան տերերը իրանց դուրս են հանում իրանց տներից, էնքան ենք ընդեղ նստելու, մինչև վարձերը մեզ տան»,- նշեց նա։

«Զանգում են, կանչում են, էս ցրտին էկել ենք ստեղ կանգնել ենք, խաբում են, ճամփու են դնեմ ․․․կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար։ Հայաստանի կառավարությունը չի ուզում լուծի, Արցախի կառավարությունը չի ուզում լուծի, ո՞ւմից գնանք պահանջենք մեր վարձերը, մենք չենք ուզում թափառական դառնանք»,- ասաց տղամարդը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.