Այս պահին Հայաստանի Հանրապետություն է վերադարձվում Արթուր Բորիսի Դավիդյանը, որը ծնվել է 1989 թվականին, Արցախի Հանրապետության սահմանը հատել է օգոստոսի 22-ին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Վերջինիս խոսքով, նա արդեն Հայաստանի Հանրապետությունում է։