Եթե պիտի թուրքի սահմանին գյուղում բնակարան տան` չեմ ապրի. Հադրութից տեղահանված բնակիչ

Հադրութցիները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են լուծել ինչպես բնակարանային, այնպես էլ իրենց կարգավիճակի հարցը։

«Օդում խոստումներ են տալիս, հույսս, հավատս կորցրել եմ, չկա, տուն, Ստեփանակերտում չեն կարող ինչ-որ մեկին տեղավորել, եթե գյուղում տուն տրմադրեն, չեմ գնա, երկու անչափահաս երեխաներին վերցնեմ գնամ թուրքի սահմանին կպած գյո՞ւղ»,- նշեց հադրութցի տեղահանված կինը: Նա նաև հավելեց, որ 68 հազարական դրամի աջակցությունը և բնակվարձի համար նախատեսված 30 հազարական դրամները արդեն 2 ամիս է չեն ստացել:

Հադրութցի կինն ընդգծեց, որ աջակցություն է ակնկալում ՀՀ կառավարությունից, Արցախի կառավարությունից հույս չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.