«Իրանը չի հանդուրժի Հարավային Կովկասում որևէ տարածքային փոփոխություն...»․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հարվային Կովկասի թեման։ Նշելով, որ այստեղ կան անհանգստանալու որոշակի պատճառներ, նա կրկին շեշտել է, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ, ինչպես նաև փոփոխություններ քարտեզի վրա։

 

Նա նաև հավելել է, որ լուրջ անհանգստության տեղիք է տալիս Հարավային Կովկասում ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը։

Աբդոլլահիանը նշել է, որ իր տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները եղբայրական են և միտված են զարգացման, սակայն որոշ հայտարարություններ բերում են հիասթափության Իրանի և երկրների միջև։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.