Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները երբևէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել

Առավոտից մամուլում, «Ռիա Նովոստի»-ին հղում անելով՝ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

 

«Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Մինչև հիմա Ադրբեջան-Նախիջևան թռիչքն իրականացվում էր Իրանի օդային տարածքով»,- տեղեկացնում է լրատվականը:

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ Իրանն իր օդային սահմանները փակել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար: Մամուլում հիշատակելով այդ փաստը՝ նաև նշվում է, որ այդ տարածքն Ադրբեջանն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով:

Վերոնշյալ տեղեկատվության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ կառավարությունից:

Armtimes.com-ին հայտնել են, որ Հայաստանի օդային տարածքը երբևէ փակ չի եղել Ադրբեջանի համար, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել Հայաստանի համար:

«2014-ից Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքից»,- մանրամասնեցին կառավարությունից: Նշենք նաև, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջան դադարել է օգտվել ՀՀ օդային տարածքից, որպեսզի ստիպված չլինի դրա համար հարկեր վճարել Հայաստանին։

Ավելի ուշ անդրադառնալով թեմային՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն էլ գրել է, որ սխալ են այն պնդումները, թե Իրանը փակել է Ադրբեջանի համար օդային տարածքը, իսկ Հայաստանը՝ բացել:

«Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.