Իսրայելի դեսպանը մեկնաբանել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Ես համարում եմ, որ դա մեծ հիմարություն է, որովհետեւ եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի շրջանի մասին, ասյնտեղ ռուսական ու թուրքական զորքեր են գտնվում։ Այնպես որ, գտնում եմ, որ եթե նրանք ինչ որ ֆանտազիաներ ունեն, կարող են ասել, թե գուցե մարսեցիներ էլ կան այնտեղ», ասել է դեսպանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.