ԱՄՆ-ն պատրատ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը․ Բաքվում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծմանը: Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:

«Բոլորի համար պարզ է, որ երկրների միջև մինչև այժմ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Դա երկար գործընթաց կլինի, և այդ խնդիրները կարգավորելու համար հանդիպումներ ու համատեղ աշխատանք կպահանջվի», – լրագրողներին ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «փնտրում է ցանկացած հնարավորություն»՝ օգնելու լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները:

Որպես օրինակ Լիտցենբերգերը բերել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի առանձին հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.