Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.