«Ինձ չսովորեցնեք` ես քանի օր սգամ, քանի ժամ, քանի րոպե…». Շպռոտ

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն արժանացել է քննադատությունների` երգիչ Հայկոյի մահից մի քանի օր անց սոցցանցերի իր էջերում ակտիվություն պահպանելու պատճառով:

Երգչուհին, այնուամենայնիվ, որոշել է չլռել և տեսաուղերձով պատասխանել է իրեն քննադատող օգտատերերին:

 

«Ինձ չսովորեցնեք` ես քանի օր սգամ, քանի ժամ, քանի րոպե … գնացեք ձեր էրեխեքին սովորեցրեք սգալ, դա ձեր մոտ լավ է ստացվում: ինձ չսովորեցնեք` ես ոնց ցավամ»,- նշել է երգչուհին:

Նա նաև խնդրել է երկրպագուներին իր մահվան դեպքում չսգալ:

«Ես ուրիշ հայացքներ ունեմ, ինձ համար մահը միանալ է Աստծուն»,- ընդգծել է Շպռոտը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.