«Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի…». ՄԱԿ-ում ՌԴ դեսպան

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:
«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», — Նեբենզյայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը նաեւ ասել է, որ «Մոսկվան դեռեւս երկխոսության պատրաստակամություն չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից» եւ հույս է հայտնել, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը «կփոխի այդ իրավիճակը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.