Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց է քիչ առաջ եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Վիլեն Գաբրիելյանը եկել։ Նա ասաց, որ աջակցելու նպատակով։ «Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Ես նրան շատ լավ ճանաչում եմ եւ վստահ եմ, որ որեւէ կոռուպցիոն գործարքում չի կարող ներգրավված լինել»,-նշեց պատգամավորը։ Նաեւ ասաց, որ այս գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկություն չունի։