Իրանի ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ուղևորվում է երկրի հյուսիս-արեւմուտք՝ Թուրքիայի և Նախիջևանի սահման։ Նախօրեին՝ կեսգիշերին մոտ, իրանական տելեգրամյան ալիքները հայտնեցին, որ Թուրքիայի օդային տարածքում Իրանի և Ադրբեջանի սահմանների մոտ գտնվում էին միանգամից երեք Bayraktar, գրում է Փաստինֆոն։
Իրանցի վերլուծաբաններն էլ սկսեցին քննարկել, թե իրանական ո՞ր հրթիռային բազաներն են վտանգավոր Ադրբեջանի համար։ Թավրիզից ոչ հեռու տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների երկու հրթիռային բազաները, այդ թվում ՝ Սպահանի ռազմակայանը, բալիստիկ հրթիռների օգնությամբ կարող են ոչնչացնել Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերը, այդ թվում ՝ Քյուրդամիր եւ Պոմպային բազաները (Բաքվից ոչ հեռու):
Պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ից զորավարժություն կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: