Դավիթ Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ

Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: Նշվում էր նաև, որ զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

 

Auroranews-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշված գործողությունները ԱԱԾ-ն է իրականացնում։

Hraparak․am-ը նշում է ՝քիչ առաջ մենք տեղեկություն է ստացել, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.