ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կիևյան կամրջից այսօր ինքնասպան եղած քաղաքացու դեպքից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած 61-ամյա տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ է, ամուսնացած էր եւ ուներ մեկ երեխա: Վերջինս մարզում հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա կինը տանը հայտնաբերել է նամակ, որը ինքնասպանությունից առաջ թողել է ամուսինը:
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նամակում ինքնասպան եղած տղամարդը գրել է, որ սա պետք է լիներ ավելի շուտ: Իր այս քայլի համար որեւէ մեկին չմեղադրեն եւ նա իր ունեցվածքը կտակում է կնոջն ու որդուն:
Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք-ն էր։ Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։