Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին աղջիկը հայտնաբերվել է Երևանում և ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին: Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում են ոստիկանությունից։