Ծնվել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին: Սովորել է ԱՀ Մեսրոպ Մաշտոցի անվան հ2 դպրոցի 3-րդ դասարանում:
Պարգևատրվել է գերազանց առաջադիմության և լավ վարքի համար գովասանագրով: Սեպտեմբերի 27-ին անիծված պատերազմի հետևանքով զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Թեկուզ իր փոքր տարիքին նա մասնակցել էր տարբեր միջոցառումների հատկապես զինվորական։
Շատ տաղանդավոր էր։ Սիրում էր միմիայն գեղեցիկը։ Սիրում էր, որ նա միշտ լիներ առաջինն, ու ցավոք սրտի անիծված պատերազմի առաջին հարվածից դարձավ էլի առաջինն ու միակ զոհ երեխա։ Նա իր հայացքով նայվածքով, քայլվածքով, անկեղծ ժպիտով, բարիությամբ, խելքի պարունակությամբ գերում էր բոլորին։